13.06.2019|
17:06
Հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Նախորդ փուլերը հաղթահարած 4 մասնակիցները՝ Ճան Ճենյան (Չինաստան), Օքսանա Շևչենկո (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյան (Հայաստան), Միսո Գաո (Չինաստան), ելույթ են ունենում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։